Ես Վարսիկ Վարդանյան եմ:

Ծնվել եմ Հայաստանում և երկար տարիներ ապրել Ռուսաստանի Դաշնությունում:

Ավագ դպրոցն ավարտելուց հետո 2011 թվականին ընդունվեցի ֆրանսիական խոհարարական քոլեջ, և դա իմ խոհարարական ճանապարհի սկիզբն էր: Աշխատելով շատ եվրոպական խոհարարների հետ՝ փորձի մեծ փոխանակում ունեցա: Եվ տարիների ընթացքում ստեղծեցի իմ սեփական ոճը: 2014 թ.-ին, երբ ես 21 տարեկան էի, Coffeeshop Company- ից աշխատանքի առաջարկ ստացա որպես Ավագ խոհարար:

Սկզբնական ժանանակաշրջանում, չնայած այն բանին, որ մեր ճաշացանկը փոքր էր, մենք այն դարձրեցինք յուրահատուկ և եզակի: Տարեցտարի մենք ավելացնում էինք ուտեստների մեծ տեսականի և այս պահին մենք ունենք մեծ մենյու, որը շատ սիրված դարձավ մեր հաճախորդների համար:

 

Հիմա ես Coffeeshop Company հինգ մասնաճյուղի Շեֆ խոհարարն եմ:

Միևնույն ժամանակ, ճանապարհորդելով և փորձելով ամենահամեղ ուտեստները և աղանդերը տարբեր երկրնեում, ինձ ոգեշնչեցին ստեղծել տորթերի և աղանդերի իմ սեփական ապրանքանիշը Sweet Dream Dessert

Իմ կարիերայի այս փուլում նոր սկսնակ խոհարարներին և առհասարակ իմ կոլեգաններին իմ խորհուրդն է բաց լինել նոր հնարավորությնների և մարտահրավերների համար: Որպես խոհարար մեր պարտականությունը չի սահմանափակվում պարզապես ամեն օր ուտեստներ պատրաստելով։ Մենք պետք է ստեղցագործենք փորձելով ստեղծել նորը, չմոռանալով մերը փորձելով մատուցել դրանք նորովի որոնք կդարնան մնայուն: Կցանկանաի նաև մեր սպառող հասարակությանը խնդրել որպեսզի գնահատեին մարդկային արժեքը քանզի միայն մարդկային աշխատասիրության, համառության, բարձր մասնագիտական որակների մոտեցման արդյունքում է որ իմաստ է հաղորդվում այն ուտեստներին և վայրին որտեղ դուք այդքան սիրում եք ձեր ժամանցը անցկացնել։

բաղադրատոմս

Այրվող այծի պանիր ՝ բեկոնի և մեղրի մեջ փաթաթված։

Բեկոն (110 գր), Այծի պանիր (70 գ)
Կտրատված այծի պանրի կտորները փաթաթել բեկոնի երկար կտրատված շերտերով և ամրացնել ատամի խոզանակով: Այնուհետև դրանք տապակել թավայի մեջ նախապես թրմված սխտորաձեթով։ Երկու կողմը տապակելուց հետո թավայի մեջ ավելացնել տանձի կտորներ և շարունակել կամաց կրակի տակ տապակել, հետո թավայի մեջ ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և կրակից վերցնել։ Առանձին խորը տարայի մեձ միքս ենք անում ռուկոլայի տերևները, մառոլը համեմում ենք աղով, սև պղպեղով, կիտրոնի հյութով, սխտորայուղով և զգույշ խառնում և տեղափոխում մատուցվող ափսեի մեջ որից հետո աղցանի միքսի վրա գեղեցիք դասավորում ենք տապակված այծի պանիրը բեկոնով և տանձը։ Աղցանը վերջում զարդարում ենք նռան հատիկներով։

Ավստրիական Coffeeshop Company սրճարանների ցանցը հանդիսանում է առաջատար coffeehouse-ների համաշխարհային ֆրենչայզներից մեկն աշխարհում։ Coffeeshop Company սրճարանների ցանցն այն կատարյալ միջավայրն է, որ թույլ է տալիս ծանոթանալ վիեննական սրճարանային մշակույթին, վայելել լավագույն սուրճի համն ու հաճույքը, իրականություն դարձնել համեղի մասին բոլոր պատկերացումները և ամենակարևորը՝ մեկ բաժակ անուշաբույր սուրճի առաջին ումպից նկատել ու վայելել կյանքի բոլոր դրական կողմերը՝ վարակելով մարդկանց լավատեսությամբ։

To know more about Varsik Vardanyan