Ես Լևոն Մկրտչյանն եմ 25 տարեկան:
Ծնվել եմ Երևանում։ Սովորել եմ Խաչատուր Աբովյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ոչ երկար մտածելով ընտրեցի խոհարարության ուղին, քանի որ մանկուց սիրել եմ գտնվել խոհանոցում և տանը հաճախակի էի օգնում ընտանիքիս անդամներին րնչով որ կարողանում էի:
2010-2011 թվականներին սովորելուց հետո սկսեցի աշխատել որպես խոհարարի օգնական որից հետո սկսեցի զբաղվել ինքնակրթությամբ բնականաբար նաև մասնագիտական որը շարունակում եմ մինչ այսօր խոհարարությունը ինձ համար բացի գումար աշխատելու աղբյուրից իմ կյանքի մի մասն է կազմում առավել շատ սիրում եմ զբաղվել հեղինակային մենյուներ կազմելով։ Խոհանոցում ամենասիրելի հատվածը դա տաք ուտեստի մասնավորապես մսի բաժինն է չնայած որ խոհանոցի բոլոր բաժիններին մոտենում եմ յուրովի։ Մասնակցել եմ տարբեր մրցույթների վերապատրաստումների և եքսպոների։
Ներկայիս դրությամբ աշխատում եմ foodlab.am առողջ և կրեատիվ խոհանոցում որպես շեֆ խոհարար նաև ընդգրկված եմ central kitchen armenia ձեռնարկությունում որը հիմնել ենք իմ շատ լավ ընկեր Արայիկ Ամզայանի հետ միասին Արցախյան 2-րդ պատերազմի ամենաթեժ ժամանակ որի շնորհիվ ապահովում էինք Արցախից Երևան եկած մեր Արցախցի բարեկամների սնունդը կերակրելով մոտավորապես 300 Արցախցու: Խոհանոցը ինձ համար դա մի տարածք է որտեղ ես կարող եմ անվերջ ստեղծել նորը, հետաքրքիրը և ամենակարևորը համեղը։ Աշխատանքային ամեն մի օրս փորձում եմ դարձնել յուրովի և հիշվող։ Պարբերաբար ունենում եմ աշակերտներ որոնց մեջ տեսնում եմ ապագա խոհարարների։ Աշակերտներին Խոհանոցում ամենալավ գործիքը ինձ համար դա միտքն է որը կարող ես հավերժ օգտագործել։ Ցանկություններիցս մեկն է ունենալ սեփական փոքրիկ սրճարան որտեղ ամբողջովին ազատ լինելով կկարողանամ իրականացնել բոլոր իմ խոհարարական մտքերը։ Կցանկանաի նոր սկսնակների և առհասարակ բոլոր խոհարարների մեջ տեսնել անկեղծ սերը խոհանոցի հանդեպ։ Տեսնել աշխատասիրություն, նպատակասլացություն, համառություն։ Կցանկանաի որ մարդիկ հասկանային որ պետք չէ միայն աշխատել խոհարար պարզապես գումար վաստակելու համար, խոհանոցը այն վայրն է որը կարող է մարդուն տալ շատ ավելին քան պարզապես գումար վաստակելը։
Սիրեք ձեր մասնագիտությունը և գնահատեք ձեր աշխատանքը:
բաղադրատոմս
Հավի կրծքամիս 200 գրամ, արքայախնձոր 100 գրամ, նուշի կարագ 50 գրամ, կանաչիների միքս 30 գրամ, ձիթապտղի ձեթ 10 մլ, մեղր 10 գրամ, դարչինի փոշի քիչ քանակի, լոլիկ 40 գրամ, բուլղարական պղպեղ 40 գրամ աղ և սև պղպեղ
Հավի կրծքամիսը նախապես համեմել աղով և պղպեղով ավելացնել ձիթապտղի ձեթ դնել ջեռոց 180 աստիճանի տակ 20 րոպե, մինչ հավի կրծքամիսը պատրաստ կլինի վերցնում ենք կանաչիները, առանձնացնում ենք տերևները վրան ավելացնում ենք մանր կտրատված լոլիկը, բուլղարական պղպեղը, ավելացնում ենք դարչինի փոշին, ձիթապտղի ձեթ, խառնում և լցնում մատուցվող ափսեի մեջ։ Նուշի կարագի վրա լցնում ենք մեղրը, խառնելով ստանում ենք միասեռ զանգված, ստացված զանգվածը քսում ենք հավի կրծքամիսի վրա, այնուհետև արքայախնձորի հետ միասին ևս 3 րոպե տեղադրում ջեռոց 150 աստիճանի տակ, 3 րոպե հետո հանում ենք ջեռոցից թողնում ենք հանգստանա միսը 1-2 րոպե, կտրատում ենք և շարում կանաչիներով աղցանի վրա։