Ողջույն! Ես Արտեմն եմ։
Ծնվել և ապրում եմ Երևանում։ Որտեղ էլ աշխատում եմ ինձ համար արդեն հարազատ դարձած մասնագիտությամբ։ Զինվորական ծառայությունից հետո որոշեցի ուժերս փորձել խոհարարության մեջ։ 1999 թվականին ընդունվել եմ «Էտիկետ» դպրոց, որտեղ սովորել եմ խոհարարություն։ Ավարտելուց հետո աշխատել եմ հայկական ավանդական խոհանոցներում։ Հետո աշխատելով Գերմանիայում ուսումնասիրել եմ եվրոպական խոհանոցը։ 2006 թվականին առաջարկ եմ ստացել նոր բացվող «Ժան-Ժակ» ֆրանսիական ռեստորանի ավագ խոհարարի համար։ Ընդունելով առաջարկը մասնակցել եմ <Լավագույն խոհարար> -ի ընտրությանը։ Ընտրվելուց հետո մեկնել եմ ք․ Մոսկվա և աշխատել ֆրանսիացի խոհարար՝ Բույեսի Քունջեֆայի հետ։ Բավականաչափ փորձ և հետաքրքիր մտքեր ստանալուց հետո վերադարձել և անցել եմ աշխատանքի նորաբաց «Ժան-Ժակ» ֆրանսիական խոհանոցում, որպես ավագ խոհարար։ Ռեստորանը ստացված պրոեկտ էր։
Ռեստորանը ստացված պրոեկտ էր։ Գինին և երաժշտությունը հաճախորդին հաղորդում էր անմոռանալի երեկո և բարձր տրամադրություն։
2009 թվականին տեղափոխվել եմ Աբովյան փողոցում գտնվող «Ռեմբռանտ» ծովամթերքի ռեստորան։ Աշխատել եմ ՍՈՒ-ՇԵՖ, իսկ հետո ՇԵՖ խոհարար։ Չնայած նրան, որ Հայաստանում ծով չունենք, սակայն ռեստորանում միշտ կար թարմ ծովավթերք։
2011 թվականին ինձ առաջարկեցին բացել ֆրանսիական և իտալական ռեստորան։ Առաջարկը շատ ոգևորեց և միևնույն ժամանակ հասկացա, որ ստացել եմ շատ պատասխանատու առաջարկ։ Առաջարկը ընդունելուց հետո ես ամբողջովին տրվեցի գործին և բացվեց նրբաճաշակ, համեղ խոհանոցով և հաճելի երաժշտական երեկոներ պարգևող “TERRAZZA” ռեստորանը։
2012 թվականին իմ ընկեր Միքայել Ղալումյանի կողմից ստացա առաջարկ իմ մասնագիտական ունակությունները և փորձը ներդնել Արցախի հանրապետությունում նախագծվող “VALLEX GARDEN HOTEL” -ի խոհանոցի նախագծման, տեխնիկայի ընտրության, ճիշտ անձնակազմի ընտրության հարցում։
Հյուրանոցի բացման նախապատրաստական աշխատանքներից հետո, Արցախում բացվեց նախադեպը չունեցող, չափանիշներին համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ Խոհանոցի աշխատանքները 2 տարի եղել է իմ հսկողության տակ։
Որից հետո նույն կազմակերպության շրջանակներում մասնակցել եմ Թեղուտի հանքի անձնակազմի խոհանոցի ստողծման և կազմակերպման աշխատանքներին, որը իմ աշխատանքային գործուներության մեջ առաջինն էր, որտեղ սնվում էին մոտաորապես 1500 մարդ, 24 ժամ գործող խոհանոց։
2013 թվականին ”TERRAZZA՛՛ ռեստորանի սեփականատերերի հետ որոշեցինք բացել մեկ այլ ռեստորան, որը հետագայում կոչվեց ”PARK”: Հաշվի առնելով Երևան քաղաքի պահանջարկը որոշեցինք ”PARK” ռեստորանում ունենանլ հայկական համեղ խոհանոց։ Որը ժամանակի ընթացքում ցույց տվեց իր արդյունքը, որը համարվում է ընտանեկան, հետաքրքիր ժամանցի վայր։